Երևան +17°
copy image url
Ավելին Արտաքին 1 տարի առաջ - 22:52 24-06-2022

Սև ծովում պատերազմի պատճառով 3 հազար դելֆին է սատկել

Սև ծովում պատերազմի հետևանքով մոտ 3 հազար դելֆին է սատկել, ասել է ուկրաինական Тузловские лиманы արգելոցի գիտահետազոտական ​​բաժնի ղեկավար Իվան Ռուսևը։

Նրա խոսքով, Սև ծովի վրա պատերազմի ազդեցությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում, քանի որ ափին ավելի ու ավելի շատ են սատկած դելֆիններ հայտնաբերվում։

Գիտնականները դելֆինների սատկելու մասին հաղորդումներ են ստանում նաև Բուլղարիայից և Ռումինիայից:

Կաթնասուններն ափ են նետվում հիդրոլոկատորների և ստորջրյա պայթյունների հետևանքով, որոնք ազդում են կենդանիների՝ ձայնի միջոցով տարածության մեջ կողմնորոշվելու ունակության վրա։ Նույն պատճառով դելֆինները չեն կարողանում իրենց համար ձուկ գտնել և սովից սատկում են: