Գործարարները բաց նամակ են հղել Կենտրոնական բանկին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժևորումը դադարեցնելու և դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնելու համար, կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել, որոնք դոլարի արժևորման կուրսին համապատասխան փոխհատուցում կհատկացնեն ՀՀ արտահանողներին։
Չոր Մարքեթինգի հիմնադիր, «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը,
Օragir.news-ի հետ զրույցում խոսելով դրամի արժեզրկման կարևորությունների մասին և թե ինչ սպասելիքներ կան ԿԲ-ին և նախարարություններին ուղղված բաց նամակից, ասաց․ «Առհասարակ, քաղաքակիրթ հասարակությունում այդ բաց նամակը պետք է ազդեցություն ունենա, որովհետև այդ նամակին միացել են հայ գործարարներին միավորող ամենամեծ միությունները։ Դրան միացել էր նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որը IT ոլորտում է բոլորին միավորում, «Մանթաշյանց» գործարարների միությունը, որը ամենամեծ միությունն է գործարարների մեջ՝ մոտ 180 խոշոր և միջին գործարարներով, այնպես որ հիմնականում մեծ մասը ներառված են այստեղ։ Եթե իրենց հաշվի չառնեն, ուրեմն այստեղ դեմոկրատիայի մասին խոսք լինել չի կարող։ Իհարկե, իրենք հնարավորություն ունեն դրամի արժևորման պրոցեսը կանգնեցնելու, հնարավորություն կա նաև հավելյալ դրամ շուկայում մտցնելու, ինչպես նաև կարող են այլ ծրագրեր առաջարկել արտահանողնեին աջակցելու համար։ Մի քանի տարբերակներ կան, որոնք, վստահ եմ, իրենք բոլորն էլ գիտեն և կարող են կիրառել, եթե մտածում են տնտեսության և արտահանման մասին»։
Հարցին, թե որն է տնտեսվարողի համար ավելի ձեռնտու՝ դրամի արժեզրկո՞ւմը, թե՞ սուբվենցիաների ներդնումը, Միրաքյանը պատասխանեց․ «Դա տարբեր տեսանկյուններից տարբեր կերպ կարելի է մեկնաբանել։ Գործարարի տեսանկյունից՝ տարբերություն չկա, եթե, օրինակ, դոլարը 20% արժեզրկվել է, իրենք էլ 20%-ի չափով վնաս են կրել, կարող են 20% -ով սուբսիդավորել, որ կարողանան դիմանալ մրցակցությանը և չկորցնեն շուկան։ Եթե դրամ ներառնեն, հնարավոր է ինֆլյացիա լինի կամ նմանատիպ այլ հետևանքներ, հետևաբար ինֆլյացիայի տեսանկյունից ավելի ցանակալի է սուբսիդավորման ծրագիրը, քան լրացուցիչ դրամի ներառումը։ Բայց որ ինչ-որ քայլեր պետք է անել, դա քննարկման ենթական չէ»,- ասաց Միրաքյանը։