Ներքին 4 տարի առաջ - 10:37 24-06-2022

Տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ». Թովմասյան

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կասեցված լիազորությունները դադարեցվեցին, և սա հետաքրքիր զուգադիպությամբ համընկավ Ռուբեն Վարդազարյանի կողմից Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի հայտնի ձայնագրության հրապարակման հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ հավելել է. «Այս փաստը և առհասարակ ձայնագրության բովանդակությունը խիստ մտահոգիչ է։

Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը միայն քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության տարրեր չէ, որ պարունակում է: Ձայնագրությունը ՀՀ քաղաքացիների և առհասարակ բոլորի մոտ տպավորություն ստեղծեց, որ Հայաստանում արդարադատությունը իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ», և նման «դատավարության» լեզուն էլ ոչ թե հայերենն է, այլ քրեական ենթամշակույթին հարիր ժարգոնը` համեմված տարբեր անձանց հասցեին հնչող հայհոյանքներով:

Իհարկե դժվար է ասել, թե այս երկու հանգամանքներից ժողովրդավարության ուղին բռնած հասարակության համար որն է ավելի վտանգավոր:
Այս իրավիճակում, ցանկացած քիչ թե շատ ժողովրդավարական պետության պատկան մարմինների համար սուրբ պարտականություն պետք է լիներ ոչ միայն քրեական արդարադատության միջամտությանը վերաբերող գործի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունն ու մեղավորներին պատժելը, այլ նաև հասարակության մոտ այն համոզման արմատավորումը, որ արդարադատության իրականացումը, ինչպես դա պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, իրականացվում է միայն դատարանում, այլ ոչ թե «հացի սեղանի շուրջ» կամ օրենսդրությամբ չնախատեսված այլ վայրում:

Միջազգային կառույցներին եմ ուղարկելու ձայնագրության սղագրությունը և գործընկերներիցս գնահատականներ եմ խնդրելու այն մասին, թե ինչպես կարող է իրեն ժողովրդավար հռչակած երկրում Բարձրագույն դատական խորհուրդը միջամտել որևէ մեկի քրեական գործին, քաղաքական նկատառումներից ելնելով սպառնալ վերջինիս, և այս ամենի նպատակը լինի բացառապես քաղաքական իշխանության պահպանումը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ուշադրությամբ հետևելու եմ այս գործի քննությանը: Արդար դատաքննության իրավունքը ոչ միայն պետք է երաշխավորվի գործնականում, այլ նաև այն պետք է տեսանելի լինի հասարակության համար»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում