Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:03 24-06-2022

Ուկրաինան Ռուսաստանի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ

Ուկրաինայի արդարադատության նախարարությունը Ռուսաստանի դեմ նոր հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ինչպես նշվում է գերատեսչության հայտարարության մեջ, Ռուսաստանի ներխուժումը հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք կարևոր հոդվածների խախտման` կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, ազատության և անձեռնմխելիության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունք, սեփականության պաշտպանության իրավունք։

Այս ժեստը հիմնականում խորհրդանշական է. մարտին ՄԻԵԴ-ը դադարեցրել է Ռուսաստանի դեմ ներկայացված բոլոր բողոքների քննարկումը` կապված մարտի 16-ին ՌԴ-ին Եվրոպայի խորհրդի կազմից հանելու հետ: Դատարանը շարունակում է ընդունել Ռուսաստանի դեմ բողոքները։

Ձեզ գուցե հետաքրքրի