Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ են տրամադրել

Արտաքին 2 տարի առաջ - 09:51 24-06-2022
Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ են տրամադրել, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Համաձայնություն: Եվրախորհուրդը հենց նոր որոշեց ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային: Պատմական պահ է: Այսօր դուք ամենակարևոր քայլն ենք կատարել Եվրամիությանը միանալու ճանապարհին»,- գրել է նա Twitter-ում՝ շնորհավորելով Վլադիմիր Զելենսկիին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին։

Ամենից շատ դիտված