Երևան +17°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:03 16-06-2022

Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ. Մակրոն

Հինգշաբթի՝ հունիսի 16-ին, Կիև այցելած Եվրամիության առաջնորդները պաշտպանել են Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ անհապաղ շնորհելու գաղափարը։ Այս մասին Ուկրաինայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնից բացի՝ Կիև են այցելել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։

«Մենք բոլորս աջակցում ենք ԵՄ անդամի թեկնածուի անհապաղ կարգավիճակին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան կավելացնի զենքի մատակարարումներն Ուկրաինային։