Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները հանդիպել են
copy image url

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները հանդիպել են

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 19:11 23-06-2022
Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպաններ Լին Թրեյսին, Քելի Դեգնանը, Լի Լիթցենբերգերը քննարկել են ամերիկյան քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք իրականացվում են նշված երեք պետություններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի և դրանց համակարգման շուրջ։

Նրանք ընդգծեցին փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։