Ներքին 4 տարի առաջ - 09:10 23-06-2022

Շոուն կշարունակվի, եթե Վարդազարյանը նման ցանկություն ունենա․ ԲԴԽ-ն այսօր հրապարակելու է որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դուրս կգա խորհրդակցական սենյակից և կհայտնի որոշման մասին, որն արդեն երրորդ օրն է՝ հայտնի է հանությանը։ Ըստ այդ որոշման՝ պաշտոնապես կդադարեցվեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Այդ որոշման կայացման բազմաթիվ խախտումների մասին դեռ հունիսի 20-ին խոսեցին թե՛ Ռուբեն Վարդազարյանը, թե՛ նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Հատկանշական է, որ հրավիրված ասուլիսում Օրբելյանը խոսում էր նաև որոշման սահմանադրականության մասին և ընդգծում էր՝ նախատեսում են ԲԴԽ որոշումը բողոքարկվել։

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը հունիսի 21-ին պետք է հրապարակեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 94 -րդ հոդվածի 6-րդ մասի 145-րդ հոդվածի 1-ին մասի,155-րդ հոդվածի 7-րդ մասի՝ սահմանադրականության համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը։ Պարզ ասած՝ ՄԻՊ -ը այս դիմումիով վիճարկում էր ԲԴԽ անդամների՝ 5 անդամի կողմից կայացված որոշումների սահմանադրականությունը։ Ինչպես հայտնի է, այս պահին դատարանում գիտնական անդամների թիվը 1-ով ավելի է դատավոր անդամների թվից, ուստի վիճահարույց հարցերի առնչությամբ, ինչպես, օրինակ, Վարդազարյանի գործն է, գիտնական անդամները մշտապես կարողանում են ձայների առավելությամբ ապահովել ցանկալի որոշման կայացումը։

Դեռ այս տարվա մարտի 15-ին կայացած աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն որոշել էր գործի դատաքննությունը սկսել 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 11.00-ին: Զեկուցող դատավոր էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը: Որոշում էր կայացվել նաև գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով: Հունիսի 21-ին, սակայն, դատարանը որոշեց գործի դատաքննությունը երկարաձգել և նշանակել 2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11.00-ին: Որոշումը հիմնավորվել էր լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ։ Հատկանշական է, որ գործի դատաքննությունն իրականացնելու համար ընտրվել է առավելագույն ժամկետը։ Գործի քննության համար թե՛ դատավորի, թե՛ ժամկետեների ընտրության պատահականությանը հիմա դժվար է հավատալ։

Ի վերջո, Օրբելյանը դեռ ՍԴ-ում քննությունը սկսելուց մեկ օր առաջ էր հայտարարել, որ ՍԴ որոշումից հետո նույն ԲԴԽ-ում բողոքարկելու են այսօր հրապարակված որոշումը։ Միայն թե բողոքարկման համար կա ողջամիտ ժամկետ, ու 4 ամիսը միանշանակ դուրս է ցանկացած ողջամտությունից։ Հետևաբար բողոքարկման դեպքում այլ ելք, իհարկե, դժվար է ակնկալել, բայց շոուն կշարունակվի, եթե Ռուբեն Վարդազարյանը նման ցանկություն ունենա։ Իսկ նա խոստացել է մինչև վերջ գնալ։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան