Մամուլ 4 տարի առաջ - 08:43 23-06-2022

Առերևույթ հանցանքները՝ հեչ, ձայնագրելը՝ մե՞ջ...Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԲԴԽ փաստացի երկու նախագահների զրույցի ձայնագրության մի հատվածի հրապարակայնացումը բավական մեծ աժիոտաժ առաջացրեց: Դե, շատ մեղմ ասած, այնպես չէ, որ երկու «սրբերի» զրույցի մասին է խոսքը: Այդուամենայնիվ, շատ ուշագրավ բացահայտումներ եղան: Սակայն ոչ պակաս հետաքրքիր էր իշխանամերձ, իսկ ավելի ճշգրիտ լինելու համար՝ «ջհանգիրյանամերձ» որոշ անձանց մանիպուլ յացիոն «թեզերը», թե սիրուն չէ «հացի սեղանի» շուրջ նստել ու զրույցը ձայնագրել: Հասկանալի է՝ սա արվում է զրույցի բուն բովանդակությունը «ջրելու համար»:
Բայց նախևառաջ հասկանանք, թե այդ ի՞նչ «հացի սեղան» է, որի շուրջ մեկի կողմից մյուսին պարզ շանտաժ է արվում. դա ավելի՞ բարոյական է... Բայց դա էլ նույնիսկ մի կողմ: Օրինակ՝ ինձ համար «հացի սեղան» է բարեկամներիս, ընկերներիս հետ անկաշկանդ, մտերմիկ շրջանում կիսած մի կտոր հացը: Այդ պարագայում, հասկանալի է, չի կարող որևէ ձայնագրություն լինել: Բայց եթե, Աստված մի արասցե, ինչ-որ կերպ պատկերացնենք, որ մի քպականի կամ քպամերձ անձի հետ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով գործնական «ճաշի» մասնակցեմ, ոչ թե մեկ, այլ 5 հեռախոսով կձայնագրեմ ողջ խոսակցությունը:
Դե, որովհետև որևէ մեկի մոտ չի կարող կասկած չլինել, որ նրանք հենց իրեն չեն ձայնագրում, որ հետո չեն ստելու, որ շանտաժ չեն անելու, որ մանիպուլ յացիա չեն անելու: Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ անցնող ցանկացած մեկից ամեն ինչ սպասելի է, առավել ևս Ջհանգիրյանի նմանների: Ստացվում է՝ Գագիկ Ջհանգիրյանը բավական լուրջ բացահայտումներ է անում, նրա խոսքում, ինչպես բազմաթիվ իրավաբաններ են նշում, առերևույթ հանցանքի մասին խոստովանություններ կան, ու այդ ամենը՝ հեչ, իսկ որ զրույցը ձայնագրվել է, այ, դա արդեն անբարո է:
Մի խոսքով, «մուտիտը» լավը չէր, նոր բան մտածեք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան