Մամուլ 4 տարի առաջ - 08:28 22-06-2022

Լրտեսի փոխանցած վերջին տեղեկությունը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի քանի օր առաջ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց հերթական լրտեսին բացահայտելու մասին: Բավականին մանրակրկիտ նկարագրված էին Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.-ի գործողությունները, ով 2021-ի մայիսից Ֆեյսբուքի միջոցով հավաքագրվել է եւ օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցներին «ՀՀ-ում եւ Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի եւ գործընթացների վերաբերյալ տեղեկություններ» է հաղորդել: Մեկ տարվա ընթացքում երկու անգամ մեկնել է Ուկրաինա եւ Վրաստան, որտեղ գումարներ եւ նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ:


Հաղորդագրության մեջ ասված է, որ նա փոխանցել է «Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի եւ ՀՀ-ի սոցիալական, քաղաքական իրավիճակի, առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի եւ ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, տեղահանված Արցախի քաղաքացիների թվի, պետության կողմից նրանց տրվող աջակցության եւ այլ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը»:


Մենք տեղեկացանք, որ լրտեսության մեջ բացահայտված կինը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել, եւ նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի` Մոսկվա կատարելիք ուղեւորությանը: Ինքնաթիռի տոմս գնելուց րոպեներ անց Ադրբեջանը նոտա է հղել Մոսկվայն` այդ այցի կապակցությամբ: Պարզվել է, որ գործակալը շատ «օպերատիվորեն» փոխանցած է եղել տեղեկատվությունը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում