Արտաքին 4 տարի առաջ - 15:06 21-06-2022

Միշուստինը ԵԱՏՄ-ին կոչ է արել արագորեն անցնել սեփական հաշվարկային մեխանիզմներին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ԵԱՏՄ ներսում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ անցնել սեփական միջազգային հաշվարկային մեխանիզմներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Միշուստինը ընդգծել է նաև ազգային արժույթների օգտագործման պրակտիկայի ընդլայնման անհրաժեշտությունը։ Վարչապետի խոսքով, ԵԱՏՄ երկրները լիովին ապահովում են իրենց սննդամթերքի առանցքային տեսակներով և կշարունակեն պաշտպանել իրենց արտադրողների շահերը։

«Առաջարկում ենք արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին, ընդլայնել ազգային արժույթների օգտագործման պրակտիկան մեր և այն երկրների միջև, որոնք իրենց դրսևորել են որպես վստահելի գործընկերներ»,- ասել է Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում, որը կայացել է երեքշաբթի Մինսկում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել