Արտաքին 4 տարի առաջ - 12:20 21-06-2022

Ռուսաստանը չի կարող երաշխավորել, որ գերի ընկած ամերիկացիները մահապատժի չեն ենթարկվի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել, որ ուկրաինական բանակի շարքերում որպես կամավորներ պատերազմին մասնակցած գերեվարված ամերիկացի զինվորականները մահապատժի չեն ենթարկվի։

«Ես ոչինչ չեմ կարող երաշխավորել, դա կախված է հետաքննությունից»,- ասել է Պեսկովը MSNBC-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

Պեսկովի խոսքով, այդ ամերիկացիները առնչություն չունեն ուկրաինական բանակի հետ, հետևաբար նրանց վրա չի տարածվում Ժնևյան կոնվենցիաների դրույթները։ MSNBC-ին տված հարցազրույցում Պեսկովը գերի ընկած ամերիկացիներին՝ Ալեքսանդր Դրյուկեին և Էնդի Հյունին «հաջողության զինվորներ» է անվանել, որոնք Ուկրաինայում մասնակցել են անօրինական գործողությունների։

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսն ավելի ուշ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է ուկրաինական կողմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ կապված Ուկրաինայում ռուսների կողմից գերեվարված ամերիկացիների մասին հաղորդումների հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում