Մամուլ 4 տարի առաջ - 08:35 21-06-2022

Վանեցյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների հրաժարականի պահանջով պայքարի ելած ընդդիմադիրները տարիուկես է՝ պարբերաբար պայքարի մարտավարություն են փոխում։ Մե՛կ միասնական են, հետո ապակենտրոն պայքար են հայտարարում, ինչ-որ պահի ԱԺ-ն էր դարձել պայքարի թատերաբեմ։
Փորձում են պայքարել գրված ու չգրված մեթոդներով, բայց Փաշինյանն ու իր թիմն այնքան ամուր են կառչած աթոռներից, որ ցանկացած մարտավարություն ու գործիքակազմ անզոր է նրանց դեմ։ 2 ամիս առաջ՝ ապրիլի 17-ին, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն առաջինն էր, որ Ազատության հրապարակում նստացույց սկսեց եւ պայքարի մեկնարկը տվեց։
Մի քանի օր անց հրապարակը դարձավ պայքարի օջախ․ մի կողմում Վանեցյանն էր՝ իր թիմով, մյուս կողմում «Սեւ հովազ» ջոկատն էր՝ Ռուստամ Գասպարյանի եղբոր գլխավորությամբ։ 44-օրյա պատերազմի մասնակից տղաները սկսեցին հացադուլ անել, 5165 շարժումը՝ միտինգներ, զոհվածների ծնողներն ու հարազատներն էին եւ մեծ թվով տարբեր մարդիկ՝ նախկին պաշտոնյաներ, մտավորականներ։ Ապրիլի 23-ից պայքարին միացավ խորհրդարանական ընդդիմությունը՝ պայքարի համակարգումը ստանձնեց Իշխան Սաղաթելյանը։ Մայիսի 1-ի մեծ հանրահավաքից հետո շարժումը կենտրոնացավ Ֆրանսիայի հրապարակում՝ վրաններ խփեցին։
Մեկուկես ամսվա պայքարից հետո դիմադրության շարժումը բացեց Ֆրանսիայի հրապարակը եւ այլ մարտավարություն որդեգրեց՝ վերադառնալով ելման դիրքեր։ Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանը, որը պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաեւ մանդատի հարցին եւ հայտարարի այն վայր դնելու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին