Ավելին 4 տարի առաջ - 20:43 20-06-2022

Մոսկվայի կենտրոնում տղամարդը հետապնդել է աղջկան՝ դա բացատրելով «սեքսի երկարատև բացակայությամբ»


Մոսկվայում տղամարդը բերման է ենթարկվել այգում աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին, կինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ այգում ոտնձգությունների է ենթարկվել անծանոթի կողմից։

Տղամարդն իր վարքագիծը բացատրել է նրանով, որ 2 ժամից ավել ոչ մեկի հետ սեռական հարաբերություն չէր ունեցել։ Տղամարդը փորձել է գրկել տուժողին և սեռական բնույթի գործողություններ կատարել նրա հետ, սակայն աղջիկը հրել է նրան և ոստիկանություն է կանչել։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են տղամարդուն և տարել ոստիկանական բաժանմունք։ Նրա նկատմամբ մանր խուլիգանության դեպքի առթիվ կազմվել է վարչական արձանագրություն։ Միջադեպի մանրամասները հետաքննվում են։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը