Երևանի սուպերմարկետներում հայտնաբերվել են կրկնապիտակներով ու պիտակների բացակայությամբ ապրանքներ
copy image url

Երևանի սուպերմարկետներում հայտնաբերվել են կրկնապիտակներով ու պիտակների բացակայությամբ ապրանքներ

Ներքին 7 ամիս առաջ - 15:30 17-09-2024
Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում: Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ:

Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները:

Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը: