Արյունարբու Նիկոլն ու իր շնաբարո պաշտպանները
copy image url

Արյունարբու Նիկոլն ու իր շնաբարո պաշտպանները

Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:57 20-06-2022
Երեկ երեկոյան Արագածոտնի մարզում կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկությամբ՝ արդեն երկու զոհ կա և հինգ վիրավոր։ Մամուլում գրվեց, որ վիճաբանության կողմերից մեկը ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատներն ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին են, մյուս կողմը՝ ինչ-որ երիատասարդներ։ Պատճառն էլ, ըստ տեղեկության, եղել է այն, որ երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ առիթ է տվել նիկոլականներին՝ կրակելու ու սպանելու իրենց առաջորդին հայհոյած երիտասարդներին։ Համացանցն արդեն ողողված է Նիկոլի արյունարբու կերպարը նկարագարող մեկնաբանությւոններով։

Մինչդեռ նիկոլականները՝ ՔՊ-ական և ոչ ՔՊ-ական, փրփուրը բերաններին, հերքում են թե՛ վիճաբանությանը ՔՊ-ականների հարազատներին մասնակցության փաստը, թե՛ այն, որ Նիկոլին հայհոյելու համար է տեղի ունեցել վիճաբանությունը։ Ասում են՝ կենցաղային հողի վրա է եղել՝ մեքենան իրար չզիջելու պատճառով։ Բնականաբար, սրան ոչ ոք չի հավատում, որովհետև եթե նույնիսկ այդպես էլ եղած լինի, մեկ է, Նիկոլն ու իրեն աստվածացնող զանգվածն այնքան է ստել ու մանիպուլացրել, որ նրանց ոչ մի խոսք այլևս հավատ չի ներշնչում։

Ուստի մարդիկ ավելի շատ հակված են հենց քաղաքական դրդապատառներով սպանության վարկածին։ Ու դրա համար միանգամայան հիմքեր ունեն, և բնավ էլ ամենածանրակշիռ հիմքը այն չէ, որ Նիկոլի սիրտը արյուն է ուզում ու չի հագենա, մինչև բոլորի արյունը չխմի։ Գլխավոր հիմքը Նիկոլի ստեղծած իրականությունն է, որտեղ մարդիկ սկսել են ատել իրար ու ատել նախևառաջ իր՝ Նիկոլի պատճառով։ Նիկոլը, հասարակությունը բաժանելով սևերի ու սպիտակների, մարդկանց իրար դեմ հանելով, հասավ նրան, որ մարդիկ օրը ցերեկով իրար վրա են կրակում իրար «Նիկոլ» ասելու կամ Նիկոլին հայհոյելու համար։

Մի անգամ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը Սերժ Սարգսյանին մի թեթև հայհոյել էր, հաջորդ օը շքամուտքում ծեծեցին նրան, ու ՀՀԿ-ն խոստովանեց, որ ինքն է արել՝ այդպիսով պատժելով պատգամավորին իրենց նախագահին հայհոյելու համար։ Հիմա սրանք ոչ միայն չեն խոստովանում, այլև խրախուսում են, որ կարելի է մեր երկրում մարդ սպանել «առաջնորդին» թթու խոսք ասելու համար ու անպատիժ մնալ, քնաի որ կգտնվեն բազմաթիվ վահագնալեքսանյաններ, որոնք դրա անունը կդնեն կենցաղային վեճ ու կմաքրեն քաղաքական ենթատեքստը այդ սպանության վրայից։

Վստահ կարող ենք ասել, որ Նիկոլը հիմա, տան նստած, հրճվանք է ապրում այս միջադեպի լուրերը կարդալուց և սպասում է, թե հիվանդանոցից էլ որ մի վիրավորի մահվան մասին է լսելու, որ իրեն հայհոյածների մեջ հնարավորինս շատ լինեն զոհերը։ Այս ամենի ֆոնին նույն ՔՊ-ականները, սակայն, որևէ խոսք չասացին նույն օրը սահմանին ադրբեջանցու կրակոցից զոհված զինվորի մասին, անգամ չցավակցեցին հարազատներին։ Իրենց հետաքրքրում է միայն ներքաղաքական կյանքում իրենց գրանցած հաղթանակը, որ հանկարծ «առաջնորդի» վրա ցեխ չշպրտվի «ինչ-որ մի ջահելական» կռվի պատճառով։ Ու հետո սրանք՝ ալեքսնյանվահագներն ու բաբկենթունյանները, խոսում են բարոյականությունից ու մամուլին, ընդդիմադիր պատգամավորներին մեղադրում անբարո ստեր տարածելու մեջ։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ