Երևան +12°
copy image url
Մշակույթ 10 ամիս առաջ - 21:37 09-06-2023

Ի՜նչ մեծ արտիստ է մեռնում․ արյունարբու կայսեր պատմությունը

Հռոմեական տիրակալ Ներոնի անունը հայտնի է շնորհիվ այն վայրագությունների, որոնք կայսրը կատարել է իր գահակալության ընթացքում։ Նա անձնավորել է վախը, սարսափը և անօրենությունը: Դարեր են անցել նրա գահակալությունից, բայց Ներոնի անունը շարունակում է սարսափ տարածել․․․

Պատմության մեջ հունիսի 9-ը համարվում է Ներոն կայսեր ինքնասպանության օրը։



Պատմության մեջ բազմաթիվ փաստեր են պահպանվել, որոնք ներկայացնում են այս արվեստասեր, բայց միևնույն ժամանակ անսահման դաժան ու արյունարբու կայսեր վայրագությունները։

Հայտնի է, որ կայսրն ամենևին էլ քաղաքականությամբ չէր զբաղվում։ «Հավերժական քաղաքում»՝ Հռոմում տեղի ունեցած մեծ հրդեհից հետո հռոմեական հասարակությունը սկսեց իր դժգոհությունն արտահայտել Ներոնի ապաշնորհ իշխանության դեմ։ Բայց կայսրը «ավելի լավ» արդարացում չգտավ, քան քրիստոնյաներին մեղադրել այն բանի համար, որ հենց նրանք են հրկիզել քաղաքը։ Եվ դրանից անմիջապես հետո Ներոնը հրամայեց բռնել քրիստոնյաներին և մահապատիժներ կազմակերպել։ Քրիստոնեության հետեւորդներին բռնել են, գամել խաչին ու հրկիզել։ Շատերին ողջ-ողջ այրել են։ Հաճախ Ներոնն իր խնջույքների ժամանակ օգտագործում էր այրվող մարդկանց որպես լույսի աղբյուր՝ հյուրերի հետ քաղցր զրուցելով այրվող մարդկանց վայրենի ճիչերի ներքո։

Ներոնը շատ էր սիրում երաժշտություն նվագել։ Բայց հենց այս անվնաս թվացող հոբբին նրան հասցրեց խելագարության։



Հայտնի է, որ մինչ Հռոմն այրվում էր, կայսրը հանգիստ երաժշտություն էր սովորում իր նստավայրում։ Դրանից հետո Ներոնը հրամայել էր մարդկանց հավաքվել թատրոններից մեկում և ժամեր շարունակ ստիպել նրանց լսել իր երաժշտությունը։ Նա լսարանից ուշադրություն էր պահանջում, որ նրանք չդադարեն ծափահարել իրեն։ Բանը հասավ նրան, որ հանդիսատեսի մի մասը «ներկայացումը» լքելու համար մեռած էր ձեւանում ու դուրս հանվում թատրոնից։ Շուտով կայսրի հրամանով նույնիսկ մահացածներին արգելեցին «դուրս գալ» համերգից։

67 թ․ Ներոնի դեմ գավառական զորքերի պետերը՝ պրոպրատատոր Գալիուս Հուլիուս Վինդեքսի գլխավորությամբ, կրկին դավադրություն մտահղացրին։ Իտալացի կառավարիչները միացան կայսեր թշնամիներին։ Արդյունքում, Սենատը Ներոնին որակեց որպես հայրենիքի դավաճան։ Նա ստիպված էր փախչել և թաքնվել նախկին ստրուկ ընկերոջ տանը:



Բայց դավադիրները իմացել են կայսեր գտնվելու վայրը, ինչից հետո խայտառակված տիրակալը հրամայել է դանակահարել իրեն։ Մահվան պահին նա կրում էր երկար տիտղոս՝ կայսր Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս, Մեծ Պոնտիֆիկոս, հնգակի հյուպատոս, Հայրենիքի հայր։

Մահից առաջ նա բացականչել է․ «Ի՜նչ մեծ արտիստ է մեռնում»։