Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:41 19-06-2022

Ունենք մշակութային ջարդ, ավեր, ոչնչացում, համահարթեցում. սա չապրելու բանաձևն է

Մեր հեղափոխական կառավարությունը, մասնավորապես ԿԳՄՍ նախարարը, հեղափոխական որոշում է կայացրել, որի համաձայն այսուհետ չեն շնորհվելու ՀՀ վաստակավոր արտիստ և ՀՀ ժողովրդական արտիստ կոչումները: Ինչպես ասում են՝ ոչ վաղ անցյալում, սրանց իշխանության գալուց հետո, չեղարկվեց ՀՀ պետական մրցանակը և ՀՀ նախագահի մրցանակը, որ շնորհվում էր գրականության, արվեստի, գիտության և այլ ոլորտների գործիչներին: Իսկ դրանից էլ մի քիչ առաջ, այսինքն՝ դարձյալ դրանց իշխանության գալուց անմիջապես հետո, կամ քիչ հետո, տարրալուծվեց մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց:

Հենց այդ տարրալուծմանն էլ հաջորդեց սույն չեղարկումները՝ ժամանակի մեջ անվավերն ու անարդյունավետը: Իսկ հաջորդիվ ի՞նչ են չեղարկելու, հարկ չկա պրպտել, մասնավորեցնել, քանի որ դարձյալ լինելու է մշակությաին արժեք կամ արժևորում: Այնքան, մինչև ամբողջացնեն հեղափոխության առաքելությունը՝ քանդն ու ավելը. ունենալով նորը՝ ոչիմչ չունենալով:

Եթե այդ մրցանակներն ու կոչումները գալիս են համայնավարական ժամանակներից, ուրեմն, ըստ մեր հեղափոխական հայացքի, այդ քըխ ու չարաբաստիկ համայնավարական երկիրը գիտեր արժևորել մշակույթն ու մշակույթի գործիչներին: գիտեր այդ արժեքներով սերունդներ ոգևորել, երազ ու թռիչք հաղորդել, ժամանակ կերտել և այդ ժամանակի մեջ՝ ազգ ու ժողովուրդ:
Մենք հիմա չունենք ո՛չ երազ, ո՛չ թռիչք, ո՛չ դրանցով ոգեշնչված սերունդ, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ազգ ու ժողովուրդ: Որովհետև դրանք արժեզրկված են, գազոնի պես խուզված: Ունենք մշակութային ջարդ, ավեր, ոչնչացում, համահարթեցում: Հատկապես՝ ինչը ազգային է: Սա չապրելու բանաձևն է: Չկա, չի եղել ու չի լինելու աշխարհում մի մշակույթ, որի հենքը ազգայինը չլինի: Այնպես որ, մի փորձեք երկաթե ձու ածել, հակառակ դեպքում համապատասխան միջոցը կպատռվի:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ