Ներքին 4 տարի առաջ - 14:55 18-06-2022

Ազգային ժողովը մեկ անձից  գնման ընթացակարգով 2 մլն 727 հազար 360 դրամի կոնյակ է գնել

Ազգային ժողովը մեկ անձից գնման ընթացակարգով 2 մլն 727 հազար 360 դրամի կոնյակ է գնել «Վինո վինո» ՍՊԸ-ից։

Այս տարվա հունիսի 3-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի և ընկերության տնօրեն Ալեքսան Աղաջանյանի միջև կնքված պայմանագրով՝ ընկերությունը պարտավորվել է մինչև տարեվերջ 0,7 լիտր տարողությամբ 72 հատ 20 տարվա հնեցմամբ կոնյակ մատակարարել ԱԺ։

«Նաիրի» ապրանքանիշի յուրաքանչյուր շիշ կոնյակի արժողությունը գնահատվել է 37 880 դրամ։

Նշենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները միշտ համարվել են խնդրահարույց։ Պարզ չէ, թե ինչ սկզբունքով է կատարվում ընկերության ընտրությունը։

Այս դեպքում, սակայն, սկզբունքը մեկն է․ Դա հասկանալու համար հիշենցնենք, որ մամուլում տեղեկություն կար, որ «Վինո վինո» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը Հովհաննես Ազոյանն է։ «Քաղաքացական պայմանագիրը» փորձում է վարձահատույց լինել մարդկանց, ովքեր շարունակում են իրենց կողքին մնալ։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ