Արտաքին 4 տարի առաջ - 18:32 17-06-2022

Լեհաստանի Սեյմի փոխխոսնակին թույլ չեն տվել մտնել հիվանդանոց՝ տեսակցելու Սաակաշվիլիին  

Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ Մալգոժատե Գոսևսկայային թույլ չեն տվել տեսակցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում։

«Ինձ մերժել են հանդիպել նախագահ Սաակաշվիլիի հետ՝ չնայած վարչապետ Ղարիբաշվիլիի կողմից ինձ տրված խոստմանը (Լեհաստանի) վարչապետ Մորավեցկու ներկայությամբ»,- ասել է Գոսևսկայան լրագրողներին։

Նա նաև հայտնել է, որ վրացական կողմին առաջարկվել է ստեղծել միջազգային բժիշկների թիմ՝ Սաակաշվիլիի ախտորոշումն ուսումնասիրելու համար, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացվել։

«Մենք լիովին հաստատում ենք, որ պատրաստ ենք ընդունել և բուժել Սաակաշվիլիին»,- հավելել է Լեհաստանի Սեյմի փոխխոսնակը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

Ձեզ գուցե հետաքրքրի