Ներքին 3 տարի առաջ - 11:00 07-08-2023

Ինքնիշխանության հերթական գահավիժումը. քաղաքացուն թույլ չեն տվել հայկական անձնագրով մտնել ՀՀ

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանությունը շարունակում է գահավիժել դեպի անդունդ։

Oragir.News-ի խմբագրություն դիմած քաղաքացին հայտնում է, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի հսկիչ անցագրային բաժնում հայտնվել են ռուս աշխատակիցներ, ովքեր միայն ռուսերեն են խոսում։

Մասնավորապես մեզ դիմած քաղաքացին, որը երկքաղաքացի է և ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի անձնագրեր, նշեց, որ ստուգման ժամանակ ներկայացրել է իր հայկական անձնագիրը, սակայն ռուս աշխատակիցը նշել է, որ նա նման չէ անձնագրում պատկերված մարդուն։ Աշխատակիցը մեր հայրենակցից պահանջել է ներկայացնել նաև իր ֆրանսիական անձնագիրը՝ նշելով, որ միայն այդ անձնագրով կարող է մուտք գործել Հայաստանի տարածք։

Ֆրանսիական անձնագիրը ներկայացնելուց հետո քաղաքացին կարողացել է մուտք գործել Հայաստան։

Այսպիսով Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի ինքնիշխանության մակարդակն այնքան է իջեցվել, որ Հայաստանի քաղաքացին այլևս չի կարողանում իր հայկական անձնագրով մուտք գործել ՀՀ տարածք և նրանից լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում։ Հատկանշական է, թե ստեղծված իրավիճակին ինչպիսի գնահատական կտար ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին երկրի ինքնիշխանության պահպանման ամենամեծ ջատագովներից մեկն էր և խստորեն քննադատում էր նախկին իշխանություններին՝ ինքնիշխանության մակարդակը իջեցնելու համար։

Նկատենք, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանում դեռևս 1990-ական թվականներից եղել են ռուս սահմանապահներ, ովքեր մոտեցել են մարդկանց և ստուգումներ են կատարել։ Միևնույն ժամանակ սա առաջին դեպքն է, երբ ռուս աշխատակիցները հայտնվում են օդանավակայանի հսկիչ անցագրային բաժնում, ինչը որևէ միջպետական փաստաթղթով նախատեսված չէ։


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում