copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:39 17-06-2022

Մնալ չի ուզում, փախչելու տեղ էլ չունի

Երբեք ու ոչ մի իշխանավոր չի կարողացել գոնե անփոփոխ պահել, մշտական դարձնել ունեցած իշխանության ներուժը, ազդեցիկությունը, հնարավորությունները։ Ցեղային պարագլուխներից, կրոնական հայրապետերից, կուսակցական ու խմբային առաջնորդներից, պետական ղեկավարներից, աշխարհակալ նվաճողներից, ազգի ու երկրի փրկիչներից, ինքնիշխան բռնակալներից, անգամ ժողովրդի բարեկամներից ու հանրության կուռքերից որևէ մեկը չի խուսափել անխուսափելի անկումից։ Որքան փարավոններ ու կեսարներ, թագավորներ ու սուլթաններ, պապեր ու կայսրեր են ուղղակի սպանվել, հենց կորցրել են իրենց հզորության անգամ մի մասը կամ երբ գոնե մասամբ անցել են ընկալելիի ու ընդունելիի չափերն ու սահմանները։

Այո՛, իշխանությունը հաստատուն չէ, ավելին` այն հարափոփոխ է։ Տապալվել են անգամ Ալեքսանդր Մակեդոնացին ու Չինգիզ խանը, պարտվել ու ձախողվել են Նապոլեոնը ու Հիտլերը, տկարացել ու կառավարելի են դարձել Լենինը, Ստալինը, Մաոն, ամեն տեսակի ռոբեսպիեռները, մերժվել ու իշխանազրկվել են անգամ Շառլ դը Գոլն ու Չերչիլը, հենց վերջերս զոհաբերվեցին անգամ Մուբարաքը, Քադդաֆին ու Սադամը, արդեն զոհ են դարձել Սաակաշվիլին, Զելենսկին ու բազում հարանման գուայդոներն ու տիխոնովսկայաները։ Իսկ բրուտոսներ բոլոր ժամանակներում են եղել, ու հիմա էլ նրանք վխտում են բոլոր իշխանական ճամբարներում։

Այս իմաստով ևս բացառություն չէ նաև մեր երկրում ներդրված օտարածին ռեժիմի ու նրա՝ վարչապետ նշանակված դրածո վարչապետի իշխանությունը։ Այն իր ծննդի պահից հենց դեգրադացվում ու քայքայվում է, իսկ հիմա արդեն թևակոխել է իր զարգացման այն անխուսափելի փուլը, երբ համակարգային տոտալ ճգնաժամը վերածվում է իշխանավորների համընդհանուր հոգեվարքի։ Իսկ բուն իշխանությունը շեշտակի արագացումով արժեզրկվում, իմաստազրկվում է, կորցնում է իր ունեցած ուժն ու կարողությունները։ Ուստի և միանգամայն օրինաչափ է, որ թավշյա ռեժիմը պահելու համար օտար թշնամու կառավարմամբ գործող դրածո վարչապետը հիմա փորձում է բռնապետ դառնալ ու օգտագործում է իր վերջին հնարավորությունը` բութ ու բիրտ ուժը, ռեպրեսիվ ապարատը։

Ըստ էության՝ դրածոն հիմա ունի աղետալի քիչ ժամանակ և իրավիճակից դուրս գալու երկու ելք՝ մնալ վարչապետ կամ փախչել երկրից։ Մնալու համար նախ անհրաժեշտ է բռնակալ դառնալ, փախչելու հնարավորություն ունենալու համար նախ պետք է կարողանալ պահել իշխանությունը։ Բռնապետ դառնալու ցանկություն ունեցող, բայց դա անելու համար անհրաժեշտ հնարավորությունները չունեցող դրածոն փախչելու միջոցով ուղղակի իր գոյության խնդիրն է լուծելու, իր մորթին ու տարբեր կարգավիճակներով դրածո աշխատելու դիմաց երբևէ ստացած վարձքն է փրկելու։ Բացահայտ է, որ արդեն նրա ամենանվիրական ցանկությունը, ամենատենչալի երազանքը մեր երկրից փախչելու միջոցով որևէ տեղ թաքնվելու մկան ծակ գտնելն ու իր առատ կերն ապահովելն է։

Եվ քանի որ նրան դեռ ոչ ոք ապահով մկան ծակ չի խոստացել, նա փախչելու տեղ չունի։ Նրան ստիպում են մնալ, ու նա ստիպված է մնում` մինչև իր ստացած վաձքի դիմաց մեր ամեն ինչը հանձնելն ու կործանելը և այդուհետ թաքնվելու մի ծակ գտնելը։ Նա այլևս օտար-թշնամու թելադրած խաղից դուրս գալ չի կարող, մենք էլ արդեն պետք է արձանագրենք, որ նա ամուլ, անպետք, անպիտան է Հայաստանին ու հայությանն առնչվող որևէ խնդիր հայանպաստ լուծելու համար։

Ցանկասեր ու անկարող այս դրածոյի միակ արժանապատիվ ու բարոյական այլընտրանքը կարող է լինել արդարադատությանը հանձնվելն ու մի քանի ցմահ դատավճիռով բանտում հայտնվելը։ Մինչդեռ այս ելքը իր արժանապատվությունն ու բարոյականությունը վաճառածի համար մահ է, թեև մեր երկրում մահապատիժն օրենքով է վերացված։ Հետևաբար նա հիմա կենաց ու մահու խնդիր է լուծում։ Եվ այս իրավիճակում ՔՊ-ն նրան պահապան չէ ու չի կարող լինել։ Սորոսականների, թրքասերների, բոլոր տեսակի ու գույնի լուսանցքային փոքրամասնությունների, աղանդավորների ու կռապաշտների այս հավաքականում «մեկը բոլորի համար» նշանաբանը արդեն վաղուց չի գործում, իսկ բոլորը գործում են «ամեն մեկն իր համար» սկզբունքով։ Հետևաբար նաև բռնակալ դառնալու անկարողությամբ տառապող դրածոյի միակ պաշտպանը մնում է ռեպրեսիվ ապարատը, միակ ապաստարանը` բունկերը, ապրելու արդեն միակ ձևը` ոստիկանների, հատուկջոկատայինների, իր գվարդիայի պատնեշներով շրջափակված գոյատևումը։ Մինչդեռ շատ վաղուց ու արդեն բոլորին է հայտնի, որ չկա ոչ մի անփոփոխ կարաուլ, որն ի վերջո չի հոգնում. և միշտ լինելու է մի «նավաստի ժելեզնյակով», ով կգա ու կասի` «կարաուլը հոգնել է»։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում
17:18 Վեշով չբարձրանա՛ք. վիճաբանություն՝ Երևան-Դիլիջան տրանսպորտում