Ավելին 4 տարի առաջ - 19:39 16-06-2022

Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային աղյուսակը՝ միլիարդատերերի կյանքի համար


2022 թվականին միլիարդատերերի համար աշխարհի ամենաթանկ քաղաքներն են դարձել Շանհայը, Լոնդոնը և Թայբեյը։ Նման եզրահանգման են եկել շվեյցարական Julius Baer մասնավոր բանկի վերլուծաբանները՝ իրենց Global Wealth and Lifestyle Report 2022:

Փորձագետները նշել են, որ Շանհայը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է իրենց կազմած վարկանիշը։ Երկրորդ տեղում Լոնդոնն է։ Երրորդից հինգերորդ տեղերում են երեք ասիական քաղաքներ են՝ Թայվանական Թայբեյը, Հոնկոնգը և Սինգապուրը։ Տասնյակում են հայտնվել նաև Մոնակոն, Ցյուրիխը, Տոկիոն, Սիդնեյը և Փարիզը։ Նյու Յորքը զբաղեցրել է 11-րդ տեղը։ Մոսկվան այս տարի դուրս է մնացել Julius Baer-ի վերլուծաբանների քննարկումից։ 2020 թվականին Ռուսաստանի մայրաքաղաքը զբաղեցրել է 23-րդ տեղը, իսկ 2021 թվականին՝ 18-րդը։

Վարկանիշը կազմելու համար փորձագետներն ուսումնասիրում են, թե որքան կարժենա աշխարհի մեգապոլիսներում մեկ միլիոն դոլար և ավելի եկամուտ ունեցող մարդկանց կյանքին համապատասխանող շքեղ ապրանքների և ծառայությունների զամբյուղը։ Ցանկում ներառված են անշարժ գույք, BMW X7 մեքենա, Christian Dior ձեռքի պայուսակ, զարդեր, կանացի կոշիկներ, տղամարդկանց կոստյումներ և ժամացույցներ, MacBooks, վիսկի, գինի, հեծանիվներ և մարզասարքեր։ Հաշվի են առնվում նաև բիզնես դասի օդային ճանապարհորդությունները, հյուրանոցային համարները, ընթրիքը լավագույն ռեստորանում, առողջության ապահովագրությունը, փաստաբանների վճարները, երեխաների համար MBA կրթությունը և տեսողության լազերային շտկումը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին