Արտաքին 4 տարի առաջ - 18:17 15-06-2022

Հացահատիկի գների թռիչքը պատերազմի հետևանք է, ոչ թե ՌԴ-ի դեմ պատժամիջոցների. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Պարենի համաշխարհային գների թռիչքը պատերազմի ուղղակի հետևանք է, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների՝ ինչպես պնդում է Մոսկվան, հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

«Պարենի և հացահատիկի գների թռիչքը ցույց է տալիս այս պատերազմի համաշխարհային հետևանքը: Ռուսաստանը փորձում է նարատիվ ստեղծել, թե հացահատիկի գների թռիչքը պայմանավորված է (Ռուսաստանի դեմ) մեր պատժամիջոցներով. դա կոռեկտ չէ»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում։

Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը, ներխուժելով Ուկրաինա, խախտել է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը, որը կողմերը ստորագրել են 1997 թվականին Փարիզում։

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանը և դաշինքի երկրները «միասնաբար կառուցելու են ամուր և համապարփակ խաղաղություն եվրաատլանտյան տարածաշրջանում»։

Նա հավելել է, որ 1997 թվականի համաձայնագիրը չի սահմանափակում ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում իր ներկայությունը ընդլայնելու հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը