Արտաքին 4 տարի առաջ - 17:31 15-06-2022

«Ազոտ» գործարանի տարածքից դուրս է եկել միայն մեկ մարդ. ԼԺՀ

Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական գործարանի տարածքից, որը արգելափակված է ռուս զինվորականների և ինքնահռչակ «հանրապետությունների» զորքերի կողմից, և որի ստորգետնյա բունկերում թաքնված են խաղաղ բնակիչներն ու ուկրաինացի զինվորականները, առայժմ մեկ մարդ է դուրս եկել։ Այս մասին հայտարարել է չճանաչված ԼԺՀ-ի «ժողովրդական միլիցիայի կայազորային ծառայության պետ» Ալեքսանդր Նիկիշինը։

«Դեռևս առավոտյան ժամը 7-ի սահմաններում այդտեղից դուրս է եկել 74-ամյա պապիկ, նա մենակ է դուրս եկել: Նրանց (խաղաղ բնակիչներին) ոչ ոք չի հայտարարել, որ այսօր դուրսբերում է լինելու»,- նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

Նախօրեին ՌԴ ՊՆ-ն «Ազոտը» պաշտպանող ուկրաինացի զինվորականներին առաջարկել էր հանձնվել և հայտարարել էր, որ հունիսի 15-ին ժամը 08:00-20:00-ն խաղաղ բնակիչների համար կբացվի մարդասիրական միջանցք դեպի Սվատովո քաղաք, որը գտնվում է ինքնահռչակ ԼԺՀ-ի վերահսկողության ներքո։

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս