Հույսն ու լույսը այլևս չպետք է մարեն
copy image url

Հույսն ու լույսը այլևս չպետք է մարեն

Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:47 15-06-2022
«Դիմադրության» շարժումը պետք է դիմադրողականություն ունենա, այլապես չի կարող ամեն չնչին ազդեցության հետևանքով չշեղվել իր հայտարարած ուղուց։ Մինչդեռ այդ ուղին ո՛չ պատահական, ո՛չ էլ պահի ազդեցության տակ է որդեգրվել։ Այն պայմանավորված է օտարածին, դրածո, ազգադավ իշխանության գոյությամբ ու այս կործանարար իրողությունից անմիջականորեն բխող հարաճուն վտանգներով։

Անհնազանդության շարժումը պետք է անհնազանդության ազդեցիկ դրսևորումներ ունենա, լինի անհաղթահարելի կամ գոնե դժվար հաղթահարելի, անշրջանցելի կամ այնպիսի հետևանքներով, որոնք ինչ-որ բան կբարեփոխեն։ Անհնազանդության ու դիմադրության շարժումները չեն կարող առաջնորդել ու ղեկավարել ֆլյուգերները, ոչ էլ՝ խոցելի անցյալ ունեցող կամ կասկածելի գործունեություն ծավալած, կրավորական ու զուտ անձնական շահ հետապնդող անձինք։ Որևէ շարժում կամ պայքար չի կարող չունենալ միանշանակ ընդգծված, բոլոր պայքարողների համար ընդունելի ու վստահելի առաջնորդ։ Ոչ մի պայքար չի կարող հաղթել, երբ պայքարողները արդեն հրապարակում են, բայց ուղղակի կանգնած են ու պայքարում են այդտեղ կանգնելու համար, չգիտեն, թե հետո ինչ են անելու, ինչ զենքով կամ գործիքներով են պայքարելու։ Ոչ մի շարժում տեղ չի հասնի, երբ այն կանգնած է, իսկ առաջնորդողները միակարծիք չեն ու չեն կարողանում միասնական լինել, չունեն մշակած պլան ու հաջորդական քայլերի մտածված ծրագիր, օրակարգ ու ամեն օրվա համար գործողությունների տարբերակներ, կոնկրետ նպատակ և այդ նպատակին տանող մարտավարություն ու ռազմավարություն։

Եվ ամենակարևորը. ոչ մի շարժում նկատելի չէ, տեղում դոփելով աղմուկ առաջացնելու է նման, որևէ պայքար իմաստ չունի և աննպատակ է, երբ շարժման ամեն մասնակից, պայքարող վստահ չէ կամ չի հավատում, որ իրեն առաջնորդողը կրում է անհնազանդության ու դիմադրութայն ողջ պատասխանատվությունը։ Իր հետևորդների հանդեպ առաջնորդի պատասխանատվության իմաստային սեղմնագիր է Շեքսպիրի պատմած ձմեռային հեքիաթի բանաձևը. «Մի շատ բարի գործ եթե մեռնում է լռելյայն, անհայտ, կսպանի նաև այդ մեծ բարիքին սպասող մարդկանց»։ Այո՛, մոտ 40 օր առաջ մեկնարկած անհնազանդության շարժումն ու դիմադրության պայքարը թեև հերթական է, բայց Հայաստանի ու հայոց ապագան փրկելու որոշակի հույս է առաջացրել և ազգային ինքնիշխան գալիքի լույս է վառել։

Այս հույսն ու լույսը այլևս չպետք է մարեն։ Եվ այս իմաստով շարժման հռչակած նպատակին հասցնելու անձնական պատասխանատվությունը երեկ հրապարակավ ստանձնած ընկեր Իշխանին ուղղակի պետք է, արդեն անհրաժեշտ է վստահել ու հավատալ։ Համոզված եմ, որ «պետք է հեռացնել այս իշխանություններին, ու քանի դեռ այս հարցերը չեն լուծվել, այս շարժումը դադար չունի» հաստատումը երեկ նա հենց այնպես չի արել։ Գուցե և «Նիկոլին հեռացնելու ենք հաստատ, և դա անելու ենք անարյուն» պնդումը դեռ այսօրվա համապատկերում իրագործելի է թվում։ Ինչևէ, բայց նաև ինքնին հասկանալի է, որ անհնազանդության շարժման ընթացքը արդեն օբյեկտիվորեն ու նաև ոչ քաղաքական պատճառներով է ահագնանալու, բռնակալի ու թավշյա ռեժիմի դեմ դիմադրությունը անխուսափելիորեն նորանոր և տարաբնույթ խթանիչներ է ունենալու, մարտավարական և ռազմավարական ճշգրտումներ անելու անհրաժեշտություններ են առաջանալու, հոգեվարքի մեջ գոյատևող դրածոյի ու թավշյա ռեժիմի ծայրահեղացող դրսևորումները, նաև կյանքի անկախատեսելի փոթորիկները իրենց ուղղումներն են մտցնելու ապագայի անելիքներում։

Մի բան հիմա ու արդեն հաստատ է, և դա է ամրապնդում ապագայի նկատմամբ լավատեսության հույսը ու նպատակին հասնելու հավատը։ Դիմադրությունն արդեն ազատվում է կողմնակի ու անօգուտ ուղեկիցներից, նոր որակ է ստանում, պայքարն իր առաջնորդն է ձևավորում, անհնազանդությունը պատասխանատուներ է ի հայտ բերում։ Նաև որոշակիանում, հստականում է ըմբռնումը, որ եթե ժողովրդական շարժումը շարունակեն մաշեցնել ու իմաստազրկել, ապա վտանգը կդառնա աղետ, բռնակալություն, ու թավշյա ռեժիմը կդառնա հավեժ, կուռքը իրեն աստված կհռչակի, աղանդը կդառնա հավատ։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ