Արտաքին 4 տարի առաջ - 14:44 15-06-2022

Ռուսաստանից այժմ կարելի է թռչել միայն դեպի 19 երկիր. BBC

2022 թվականի հունիսին ԱՄՆ-ը, Կանադան և Եվրոպայի երկրները փակեցին իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Թռիչքները սահմանափակ են նաև Ռուսաստանի ներսում՝ երկրի հարավում 11 օդանավակայաններ ավելի քան երեք ամիս է՝ չեն աշխատում։ Ավիացիայի հետ կապված իրավիճակի մասին հաղորդում է BBC-ն:

2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ռուսաստանի շուրջը երկինքը փաստացի փակվել է։ Միացյալ Նահանգները, Կանադան և Եվրոպայի երկրները, բացառությամբ Սերբիայի, արգելել են ռուսական ինքնաթիռներին լինել իրենց օդային տարածքում՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիայի։ Արևմտյան ավիափոխադրողները նույնպես դադարել են թռչել դեպի Ռուսաստան։ Արդյունքում Ռուսաստանից ուղիղ ավիաչվերթների թիվը կրճատվել է 62%-ով. այժմ երկրից կարելի է թռչել միայն 19 երկիր։

Հիմա ռուսները, որպեսզի հայտնվեն փակ երկնքով երկրներում, պետք է իրականացնեն տրանսֆերտային թռիչքներ։ Հիմնական տրանսպորտային հաբը դարձել է թուրքական Ստամբուլը։ Դեպի Եվրոպա հարմար «պատուհան» է մնում Բելգրադը։ Սերբիան չի միացել եվրոպական պատժամիջոցներին, և այժմ նրա ինքնաթիռները թռչում են դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Սոչի։ Եվրոպայում կարելի է հայտնվել նաև Պարսից ծոցի երկրների միջոցով։

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:02 Դերասան Լևս Դավթյանն ու Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան