Ներքին 3 տարի առաջ - 18:09 14-06-2022

Ընդդիմության՝ լաոյի փնտրտուքները շարունակվելու դեպքում հետագայում մեծացնելու են պատերազմի վերսկսման հավանականությունը. Ա. Քոչարյան

ԱԺ քառօրյա նստաշրջանում մտքերի փոխանակության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ընդդիմության գործունեությանը, ասաց.

«Արդեն գրեթե երկու ամիս է՝ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն որևէ բովանդակային օրակարգ և որոնք, ըստ էության, միայն նպատակ ունեն խաթարելու մեր պետության ներքին կայունությունը։ Հանրահավաքներին հաճախ է հնչում «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը , որը որևէ աղերս չունի ոչ ցույցերի, ոչ դրանց հետապնդած նպատակների հետ։ «Զարթնի՛ր, լաո»-ն ի սկզբանե կոչ էր՝ ուղղված արտաքին թշնամու դեմ միասնական պայքար ու դիմադրություն կազմակերպելուն, ներքին թշնամանք հրահրելու գործիք, որը այդուհանդերձ, ընդդիմության համար որևէ արդյունք չի ապահովում, քանի որ պայքարի օրակարգը արբեստածին է, խաղաղ ցույցերի փոխարեն ականատեսն ենք լինում զանգվածային անդորրը խալխլող գործողությունների։ Իրական լաոն միշտ է արթուն, որը տեսանելի էր 2020 թվականին, երբ պատերազմի ընթացքում փառքով ընկած հերոսներն ու ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին միակ արտաքին թշնամու դեմ։ Ընդդիմության՝ լաոյի փնտրտուքները ոչ միայն դրական արդյունքի չեն հանգելու, այլև շարունակվելու դեպքում հետագայում մեծացնելու են պատերազմի վերսկսման վտանգը։ Ակնհայտ է, որ ինչպես այս փողոցային պայքարը, այնպես էլ բոլոր նմանատիպ դրսևորումները մերժվելու են հասարակության կողմից»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան