Ներքին 4 տարի առաջ - 13:33 14-06-2022

Ուրիշ խոսելու թեմա չունե՞նք․ Խաչատրյանը չպատասխանեց ընդդիմությանը վերաբերող հարցերին

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում չցանկացավ պատասխանել ընդդիմությանը վերաբերող հարցերին՝ ասելով․

«Այսօր շատ լավ նախագիծ են առաջարկել, տուգանքի չափն են 4 անգամ իջեցրել, ընդդիմություն, հա՛ ընդդիմություն, դուք ուրիշ խոսելու թեմա չունե՞ք այս երկրում, կառուցողական բան չունե՞ք անելու։ Մի քիչ էլ գործերից հարցեր տվեք, ասեք՝ ինչ եք արել, ինչո՞ւ չեք անում, որտե՞ղ եք հասել»։

Ապա լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե այդ դեպքում ի՞նչ են արել բացակայող ընդդիմադիր պատգամավորիների մանդատից զրկելու հարցի հետ կապված, որին Խաչատրյանը պատասխանեց, որ դեռ ոչինչ չեն արել։

«Մանդատներից զրկելու հարցի հետ կապված՝ ոչինչ չենք արել, կամ էլ ես այնքան տեղեկացված չեմ, բայց բացակաները դրվում են, որը իր հետևանքներն է ունենում, դա նաև աշխատավարձի վրա է ազդում»,- ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»