Ներքին 4 տարի առաջ - 18:13 28-12-2021

Իմ դեմ խոսելու պատվավոր գործը Անի Խաչատրյանը վերցրել է իր վրա. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, որը նույնպես լքել է «Իմ քայլը» խմբակցությունը, իր ելույթում ասաց, որ այսօր պետք է ներկայացներ իր նախագիծը, որով պետք է հարգանքի տուրք մատուցվեր մեծանուն երեւանցի, գրականագետ ու դասախոս Լեւոն Ներսիսյանին, բայց այդ նախագիծը հանվել է օրակարգից, փոխարենը բերվել է Լեւոն Հովհաննիսյանին պաշտոն տալու նախագիծը:

Երկար ելույթ ունենալով՝ դիմեց երեւանցիներին՝ պատասխանելով հնչեցվող այն հարցերին՝ արդյոք վայր դնելո՞ւ է ավագանու մանդատը թե՝ ոչ: Ասաց, որ «Իմ քայլը» ցուցակին համաձայնություն է տվել միանալ այն պատճառով, որ ցուցակը գլխավորում էր քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Հատկանշականն այն է, որ ավագանու որոշ անդամներ՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, փորձում էին լռեցնել Իզաբելլա Աբգարյանին։

Oragir.news-ը կապ հաստատեց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է գործընկերների՝ իր հանդեպ վատ վերաբերմունքի պատճառը, ով ասաց.

«Իմ՝ անկախ դառնալուց հետո ոչ մի խնդիր չենք ունեցել, միասին շարունակել ենք նորմալ շփվել և աշխատել՝ ի պատիվ իրենց, ուղղակի կային մի քանի հոգի, հիմնականում իրենք էլ աղմուկ են անում։ Նրանց հարաբերություններն ինձ հետ լարված են, և ինչպես տարօրնակ է՝ ընդդիմությունից Անի Խաչատրյանն է լարված իմ դեմ, պարզապես Անի Խաչատրյանը շատ ջերմ հարաբերություններ ունի «Իմ քայլի» անդամների հետ, որոնք վատ վատ հարաբերություններ ունեն իմ դեմ, բայց պատվավոր գործը՝ իմ դեմ խոսելը՝ Անի Խաչատրյանին է տրված, կամ ինքն է ստանձնել, չգիտեմ՝ ինչու»։

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ աշխատանքը՝ ասաց, որ Երևանի ավագանու անդամը դիմում է գրավոր ձևով իր հարցերն ամբողջությամբ, և ով էլ լինի քաղաքապետ՝ իրավունք չունի ընթացք չտալու իրենց հարցերին։ Բոլոր թղթաբանությունները, եթե որևէ ապօրինություն կամ խտրականություն տեղի ունենա, ինքը ցանկացած պահի այն կարող է հրապարակել, և ի վերջո, միայն իր հարցերով չի դիմում, դիմում է երևանցիների հարցերով, և դա բխում է երևանցիների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքից։

«Իմ բոլոր գործընկերները շատ լավ գիտեին իմ դուրս գալու պատճառները, ու հիմա շատ լավ գիտեն, թե հիմա ինչու եմ պաշտպանում Հայկ Մարությանին։ Ինչպես նաև նրանք ականատես են եղել, թե ես ինչպես եմ պաշտպանել իմ թիմի անդամներին, ովքեր գտնվել են ծանր վիճակում, որոնք հետո ինձ ուրացել են։ Չգիտես՝ ինչու, մեր ընդդիմությունը շատ ջերմ է քաղաքապետի հետ, քան իշխանության որոշ ներկայացուցիչներ, և եթե ընդդիմությունն էլ ա քաղաքապետի հետ, ապա անկախ ավագանին հաստատ կարող է համագործակցել»,- եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում