Արտաքին 4 տարի առաջ - 22:57 12-06-2022

Գերմանիան պետք է արագ և ապահով կերպով անկախություն ձեռք բերի ռուսական էներգակիրներից․ Շոլց

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ երկիրը պետք է արագ և ապահով կերպով անկախություն ստանա Ռուսաստանի Դաշնությունից էներգամատակարարման ոլորտում, ինչպես նաև աջակցություն է հայտնել Արևելյան Գերմանիային՝ հակառուսական պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու հարցում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չափազանց երկար և միակողմանիորեն հույս ենք դրել Ռուսաստանից էներգիայի մատակարարումների վրա», - ասել է Շոլցը:
Նրա խոսքով՝ հին բանաձևը, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունը նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում Գերմանիայի հուսալի տնտեսական գործընկերն է, այլեւս չի կիրառվում։ Շոլցը հավելել է, որ Գերմանիան պետք է որքան հնարավոր է շուտ, բայց նաև երկրի համար ապահով կերպով անկախություն ստանա ռուսական էներգակիրներից։

Կանցլերը նշել է, որ Արևելյան Գերմանիան աջակցություն կստանա Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու հարցում։ Շոլցը հավելել է, որ «նավթի էմբարգոն չպետք է հանգեցնի բենզալցակայանների գների տարածաշրջանային հսկայական տարբերությունների», իսկ մատակարարումների անվտանգությունը և էներգիայի հասանելիությունը պետք է երաշխավորված լինի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում