Սպորտ 4 տարի առաջ - 16:36 12-06-2022

Բասկետբոլի Հայաստանի հավաքականները պատրաստվում են եվրոպական կարևորագույն ստուգատեսների

Հայաստանի բասկետբոլի հինգ հավաքականներ շարունակում են մարզումային գործընթացը՝ նախապատրաստվելով Եվրոպայի տարբեր տարիքային առաջնություններին:

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին հայտնել է ասաց, որ մեր չորս թիմեր ընդգրկված են երրորդ խմբում:

Մինչև 18 տարեկան տղաների խմբային մրցավեճը կանցկացվի Սան Մարինոյում՝ հուլիսի 24-ից 31-ը: Մրցակցներն են Ջիբրալթարի, Մոլդովայի, Ադրբեջանի և Լյուքսեմբուրգի տարիքակից ընտրանիները:

Ջիբրալթարում հուլիսի 12-ից 17-ը պայքարի կներգրավվեն մինչև 16 տարեկան տղաները: Խմբում ընդգրկված են Հայաստանի, Անդորայի և Մոլդովայի հավաքականները:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբային փուլը տեղի կունենա Ալբանիայում՝ նույնպես հուլիսի 12-ից 17-ը: Մերոնք կմրցեն Կիպրոսի և Մոլդովայի մարզուհիների հետ:

Երրորդ խմբում է նաև Հայաստանի տղամարդկանց ազգային ընտրանին, որը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հայ բասկետբոլիստները կհանդիպեն Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Մրցաշարը տեղի կունենա հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ Մալթայում: Մինչ այդ, հունիսի 23-ից 26-ը Երևանում կկայանա միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաև բասկետբոլի Հայաստանի ազգային թիմը։

Հայաստանի մինչև 20 տարեկան աղջիկների թիմն ընդգրկված է Բ դիվիզիոնի երկրորդ խմբում: Մեր մարզուհիները հուլիսի 9-ից 17-ը կմրցեն Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերի դեմ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ