Արտաքին 4 տարի առաջ - 12:46 12-06-2022

Գների բարձրացումը Ուկրաինային տրամադրվող օգնության «կողմնակի արդյունքն է»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ նավթի, բենզինի և պարենային ապրանքների գների աճը կապված է Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հետ։

«Եվ կողմնակի արդյունքը, և ես դրա մասին ասել եմ այն ժամանակ, երբ մենք որոշեցինք, որ պետք է օգնենք Ուկրաինային, ես նկատի ունեի, որ դա նույնպես թանկ կարժենա մեզ համար,- ասել է Բայդենը։- Դա թանկ կարժենա արևմտյան երկրների, ՆԱՏՕ-ի համար։ Դա շատ թանկ կարժենա եվրոպական երկրների և մեզ համար»:

Բենզինը, նավթը, պարենամթերքն էլ հենց պետք է թանկանային, հավելել է նա։

Բայդենը փաստել է, որ ԱՄՆ-ի բնակիչները որոշ ժամանակ ստիպված են լինելու ապրել բարձր գնաճի պայմաններում։

ԱՄՆ նախագահը խոսել է նաև այն մասին, թե հանուն ինչի պետք է ամերիկացիները դա հանդուրժեն։ Պուտինը ցանկանում է ոչ թե պարզապես ներխուժել Ուկրաինա, այլ ոչնչացնել ուկրաինական մշակույթը, «քանի որ կարծում է, որ անկախ ուկրաինական մշակույթ գոյություն չունի»։

«Եվ միտքը, որ մենք կարող ենք մի կողմ քաշվել և թույլ տալ, որ դա տեղի ունենա, պարզապես անհնարին էր»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ Բայդենը բարձր գնաճն անվանել էր «պուտինյան գնաճ» և «Պուտինի հարկ»:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր