Արտաքին 4 տարի առաջ - 12:24 12-06-2022

Բերդյանսկում մի քանի պայթյուն է որոտացել

Բերդյանսկում պայթյուններ են որոտացել, հաղորդել է Զապորոժիեի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

Նա մի քանի տեսանյութ է հրապարակել իր Telegram-ալիքում։

«Տեսանյութ Բերդյանսկի պայթյունների վայրից։ Մանրամասներն՝ ավելի ուշ»,- գրել է Ռոգովը։

Ավելի ուշ նա պարզաբանել է, որ վթար է տեղի ունեցել տրանսֆորմատորային կայանում։

«Կարճ միացման պատճառով հրդեհ է բռնկվել Բերդյանսկի տրանսֆորմատորային ենթակայանում։ Տրանսֆորմատորներից մեկը շարքից դուրս է եկել։ Հրդեհն արագ մարվել է»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին։

Ավելի ուշ Ռոգովը հայտնել է, որ այրվող ենթակայանում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, արտաքին պայթյունի հետքեր չկան։

Նա նշել է, որ հիմա, ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում, բնակչության շրջանում առաջին հերթին դիտարկվում է Կիևի ռեժիմի կողմից կազմակերպված ահաբեկչության վարկածը, որը փորձում է խոչընդոտել ազատագրված տարածքներում բնականոն կյանքի հաստատմանը։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի