Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:12 11-06-2022

Զելենսկին անտեսել է Ռուսաստանի ներխուժման մասին բոլոր նախազգուշացումները․ Բայդեն

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես շատ այլ մարդիկ, չցանկացավ լսել Վաշինգտոնի նախազգուշացումները՝ ռուսական մոտալուտ ներխուժման մասին», - Լոս Անջելեսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Դեմոկրատական ​​կուսակցության իր համախոհների առաջ։

Բայդենը կարծում է, որ Ուկրաինայի վարչակազմը բավական լուրջ չի ընդունել գործընկերների զգուշացումները։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի՝ Ամերիկան ​​«ճշգրիտ տեղեկություն ուներ, որ նա [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] զորքեր է կուտակում սահմանին և պատրաստվում հարձակման։ Կասկած չկար։ Բայց ոչ Զելենսկին, ոչ էլ շատ ուրիշներ չցանկացան մեզ լսել»:

Միաժամանակ Բայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լայնամասշտաբ պատերազմի հեռանկարը մինչև վերջին պահն անհավատալի էր թվում նույնիսկ շատ ամերիկացի փորձագետների համար։ Նա խոստովանել է, որ լայնածավալ հարձակումը քիչ հավանական էր թվում և հավելել է. «Ես հասկանում եմ, թե ինչու նրանք չէին ցանկանում լսել», - Բայդենի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Ռուսաստանին՝ աշխարհի երեսից «ոչ միայն ուկրաինացի ժողովրդին, այլև նրա մշակույթը» ջնջելու և Կիևը «մայր Ռուսաստանի գահը» դարձնելու փորձերի մեջ։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
14:05 Փաշինյանը պատարագի է մասնակցել Սուրբ Աննա եկեղեցում