Սպորտ 4 տարի առաջ - 16:00 10-06-2022

Գլխավոր մարզիչ չունեցող «Արարատ-Արմենիան» շարունակում է տրանսֆերներ իրականացնել

Հայկական ֆուտբոլում տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվություն է ցուցաբերում «Արարատ-Արմենիան»։ Հայաստանի նորընծա փոխչեմպիոնը տեղական մակարդակով աղմկալի տրանսֆերներ է իրականացնում։ Հիշեցնենք, որ օրերս ակումբը հայտարարել է անվանի Գևորգ Ղազարյանի հետ պայմանագիր կնքելու մասին։

Հայաստանի կրկնակի չեմպիոնը հայտարարել է ևս երկու ձեռքբերումների մասին. «Արարատ-Արմենիայի» հետ պայմանագիր են կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը և «Արարատի» արդեն նախկին դարպասապահ Վսևոլոդ Երմակովը։

Իհարկե, լավ է, որ «Արարատ-Արմենիան» այսպիսի նշանավոր տրանսֆերներ է իրականացնում, սակայն զարմանալի է, որ դա անում է առանց գլխավոր մարզչի։ Հունիսի 2-ին խզվել է Դմիտրի Գունկոյի գլխավորած մարզչական շտաբի հետ պայմանագիրը։ Այդ օրվանից ի վեր, գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի մասին ոչինչ հայտնի չէ։ Չնայած այդ ամենին՝ ակումբը խզել է պայմանագրերը մի շարք ակումբների հետ, ինչպես նաև իրականացրել վերը նշված ձեռքբերումները։

Հիմնականում մարզչական շտաբը էական դեր ունի ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ։ Այս քայլերով «Արարատ-Արմենիան» պարզապես հաստատում է, որ ով էլ լինի գլխավոր մարզիչը, ունենալու է որոշումներ կայացնելու հստակ շրջանակ...

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ