copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:16 10-06-2022

Չավուշօղլուն ընդունել է Պոլսի հայոց պատրիարքին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter սոցկայքի իր էջում հայտնել է, որ ընդունել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, գրում է ermenihaber-ը:

Չավուշoղլուի գրառման մեջ մասնավորապես նշված է. «Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է: Շարունակելու ենք մեր երկխոսությունն ու հանդիպումները հայ համայնքի առաջատար ներկայացուցիչների հետ»։