Արտաքին 4 տարի առաջ - 21:04 09-06-2022

ԴԺՀ-ի դատարանը մահապատժի է դատապարտել երեք օտարերկրացու, որոնք կռվել են Ուկրաինայի կողմից

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել օտարերկրացիների նկատմամբ, որոնք կռվել են Ուկրաինայի կողմից։

Էյդեն Ասլինն ու Շոն Փինները Մեծ Բրիտանիայից և Սաադուն Բրահիմը Մարոկկոյից մահապատժի են դատապարտվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Նրանք մեղավոր են ճանաչվել վարձկանության ու «իշխանությունը զավթելու և ԴԺՀ-ի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ կատարելու» մեջ։

Վճիռը բողոքարկելու համար ամբաստանյալները մեկ ամիս ժամանակ ունեն։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում