Արտաքին 4 տարի առաջ - 10:31 23-06-2022

«Ժամանակը սպառվում է». բրիտանացին իր ընտանիքին ասել է, որ իրեն կարող են մահապատժի ենթարկել ԴԺՀ-ում

Ինքնահռչակ ԴԺՀ-ի դատարանի կողմից մահապատժի դատապարտված բրիտանացի Էյդեն Ասլինն իր ընտանիքին ասել է, որ դատավճիռը կարող է ի կատար ածվել մոտ ապագայում։

Հունիսի 9-ին ԴԺՀ-ի դատարանը Ասլինին և մեկ այլ բրիտանացու՝ Շոն Փիններին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սահադուն Բրահիմին մեղավոր է ճանաչել վարձկանության, իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի, ինչպես նաև ահաբեկչական գործունեություն ծավալելու նպատակով վարժանքների մասնակցնելու համար։ Երեքն էլ մահապատժի են դատապարտվել։

Ասլինն ու Փինները Ուկրաինա են տեղափոխվել 2018թ․-ին և մի քանի տարի ծառայել են Ուկրաինայի զինված ուժերում։ Պատերազմի ժամանակ նրանք գերի են ընկել պաշարված Մարիուպոլի համար մղվող մարտերի ժամանակ։

Ասլինը հեռախոսով իր հարազատներին ասել է, որ իրեն տեղեկացրել են, որ «ժամանակը սպառվում է»։

«Էյդենը շատ տխուր էր, երբ առավոտյան զանգահարել էր մորը: Բանն այն է, որ Էյդենն ասել է, որ ԴԺՀ-ում իրեն ասել են, որ Մեծ Բրիտանիայից ոչ ոք կապի դուրս չի եկել, և որ նրան մահապատժի կենթարկեն,- BBC-ին ասել է Ասլինի տատիկը՝ Պամելա Հոլը։- Իհարկե, հուսով եմ, որ դա ճիշտ չէ»:

«Խոսքեր չունեմ, ուղղակի խոսքեր չունեմ, սա մղձավանջ է ցանկացած մարդու համար, երբ հարազատիդ նման կերպ սպառնում են»,- հավելել է նա։

Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատում են Ուկրաինայի իշխանությունների հետ՝ բրիտանացիներին ազատելու համար։ Նրանք դատարանի վճիռն անվանել էին ոչ լեգիտիմ և հայտարարել, որ Ասլինն ու Փինները Ժնևի կոնվենցիայի համաձայն պետք է համարվեն ռազմագերիներ։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում