Արտաքին 4 տարի առաջ - 17:28 09-06-2022

Հունաստանի ԱԳՆ-ն տարածել է Էգեյան ծովում Թուրքիայի հավակնությունները ցուցադրող 16 քարտեզ

Հունաստանի ԱԳՆ-ն հինգշաբթի օրը իր կայքում տեղադրել է 16 քարտեզ, որոնք ցույց են տալիս Թուրքիայի ռևիզիոնիզմի փորձերը՝ ուղղված ստատուս քվոյի փոփոխությանը, Էգեյան և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջաններում միջազգային իրավունքի և միջազգային ծովային իրավունքի խախտմանը: Այս մասին ասվում է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Քարտեզներին կից բացատրագրերում նշվում է, որ «դրանք արտացոլում են Թուրքիայի հավակնությունները՝ վերանայելու տարածաշրջանում 1973-2022 թվականների ստատուս քվոն», որոնք վերաբերում են հունական տարածքային ջրերին, մայրցամաքային շելֆին և կղզիներին։

«Թուրքական մասշտաբային ռևիզիոնիզմի մասին ավելի խորը պատկերացում կազմելու համար կից քարտեզները վառ և միանշանակ կերպով ցույց են տալիս Թուրքիայի անօրինական միակողմանի գործողություններն ու հավակնությունները: Քարտեզները սկսվում են Լոզանի (1923թ.) և Փարիզի (1947թ.) պայմանագրերով ամրագրված ստատուս-քվոյից։ Այնուհետև ցույց են տրվում Թուրքիայի հավակնությունները, որոնք սկսվել են Թուրքական պետական ​​նավթային ընկերությանը (TRAO) անօրինական լիցենզիայի տրամադրմամբ՝ 1973 թվականին Էգեյան ծովի հյուսիսում գտնվող Հունաստանի մայրցամաքային շելֆի շրջաններում նավթահանքերի որոնման համար, ներառյալ 80-ական թվականներին Էգեյան ծովի կեսում Հունաստանին պատասխանատվությունից զրկելու փորձը որոնողափրկարարական աշխատանքների անցկացման համար, 90-ականների «գորշ գոտիների» տեսությունը... իսկ այժմ Էգեյան կղզիների ապառազմականացման ռեժիմի մասին թուրքական տեսությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ի խոսքով, «ներկայացված քարտեզները փաստում են թուրքական ռևիզիոնիզմի մասշտաբները՝ ուղղված ստատուս քվոյի փոփոխությանը, միջազգային իրավունքի և միջազգային ծովային իրավունքի խախտմանը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության սպառնալիքի ստեղծմանը»։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով