Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:42 09-06-2022

Այդ հանրահավաքներն աջակցություն չունեն քաղաքացիների կողմից․ Արարատ Միրզոյան

Այսօր Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ռուս լրագրողները, դիմելով Արարատ Միրզոյանին, դիտարկում արեցին, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Հայաստանում բողոքի զանգվածային ակցիաներ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, արդյո՞ք դա նշանակում է, որ կա նոր քաղաքական ճգնաժամ, և եթե այն կա, ապա ինչպես պետք է լուծվի։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա․ «Կարող եմ երկու փաստարկ կամ ապացույց ներկայացնել ասածիս։ Անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի ու հանգուցալուծել են այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը։ Հարկ է նշել, որ ընտրությունները ճանաչվել են ժողովրդավար ու թափանցիկ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից։ Եվ երկրորդը՝ մենք հետևում ենք։ Տեղի ունեցող հանրահավաքների սակավամարդությունը թերևս չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքներն աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն։

Եթե հեռանանք իրավունքի հարցից ու անդրադառնանք այդ գործըթացի տրամաբանական կողմերին, ես կարող եմ իմ անձնական դիրքորոշումը հայտնել։ Ես այդտեղ ողջախոհության հետ կապված որոշակի հարցեր եմ տեսնում։ Կարող եմ ասել, թե ինչու։ Նախ այդ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն իրենց գործունեությունը ծավալել խորհրդարանում ու ամենասուր քննադատությանը ենթարկել իշխանություններին, որից չեն օգտվում։ Եվ երկրորդ՝ հարցի ամենաէական, բովանդակային կողմը։ Որքանով որ հասցրել եմ հետևել ու հասկանալ, հանրահավաքներ կազմակերպող ու մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանը ճիշտ քաղաքականություն չի վարում ԼՂ հարցում, Ադրբեջանի հետ հարցերում, Թուրքիայի մասով։ Այստեղ պետք է ասել, որ մենք տարօրինակ կերպով հայտարարություններ չենք տեսել այն մասին, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա, ու իշխանությունը փոխանցվի այդ ուժերին, արդյո՞ք պատրաստվում են չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կամ մյուս եռակողմ հայտարարությունները, պատրաստվո՞ւմ են դուրս գալ սահմանազատման գործընթացից, պատրաստվո՞ւմ են կասեցնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը և այլն։ Եթե այդպիսի մոտեցում հայտարարվեր, գուցե տրամաբանական կլիներ։ Տրամաբանական կլիներ, եթե առանցքային հարցերում հակառակ դիրքորոշումն ունենային»։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»