Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:59 07-06-2022

Վրանային դիվանագիտություն

Ֆրանսիայի հրապարակի վրանները հանելու թեմայով բուռն քննարկում է ծավալվել։ Դիտարկենք հանրային հարթակներում սփռվող և մեկնաբանվող ամենահավանական վարկածներից 3-ը։

1. Ենթադրում են, որ վրանների թեման իշխանության ուղղությամբ նետված քար էր։ Այսինքն՝ ընդդիմությունն ակնարկում է, որ ՀՀ իշխանությունը վրանները ցրելու է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների պահանջով, քանի որ ցույցերն, ըստ էության՝ դեմ են լավրովյան պլաններին և ապահովում են բրյուսելյան գործընթացի անշրջելիությունը։ Եթե վրանները հանվեն, ապա կապացուցվի, որ ՀՀ իշխանություն կրկին ռուսական շահեր է սպասարկում։ Ուստի իշխանությունը ստիպված պիտի մերժի ռուսների պահանջը, պաշտպանի հայկական ժողովրդավարությունը՝ միաժամանակ պաշտպանելով բրյուսելյան գործընթացի անշրջելիությունը։

2. Վրանների մասին թեման միտված էր ցրելու այն կասկածը, թե ցույցերը հրահրված են Ռուսաստանի կողմից և սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Եթե ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այցով պայմանավորված ցրեն վրանները, կնշանակի՝ռուսներն են որոշում, թե ցուցարարը երբ գնա տուն։ Եվ շրջանառեցին վարկած, որ եթե վրաններն ապամոնտաժեն ռուսների այցի առթիվ, ապա վրանների ապամոնտաժման պատասպանատվությունը կընկնի ռուսների վրա։ Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունը ՌԴ-ի «խնդրանքով» ապամոնտաժի վրանները, ապա ցուցարարը երես կթեքի ՌԴ-ից և կթքի ռուսական շահերի վրա էլ, Կրեմլի վրա էլ։ Այս ամենը հաշվի առնելով՝ ՌԴ-ն ՀՀ իշխանությունից կխնդրի հակառակը՝ չհանել վրանները։ Եվ ցույցերը կշարունակվեն ու կապահովեն բրյուսելյան գործընթացի անշրջելիությունը։

3. Ենթադրվում է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցություններն անցնեն Մոսկվայում, ՌԴ որոշիչ միջնորդությամբ կազմակերպվի սահմանազատման գործընթացը և ռուսական գրչով գրվի խաղաղության պայմանագիրը։ Կա մտավախություն, որ ՀՀ իշխանությունը Լավրովի այցի ժամանակ կարող է հրաժարվել բրյուսելյան գործընթացից հօգուտ Կրեմլի և ՌԴ պահանջով զիջումներ անել հօգուտ չբարեկամների։ Եթե ՀՀ-ն նման զիջումներ անի, ապա ցույցերը կավարտվեն, քանի որ դրանք ապահովում են բրյուսելյան գործընթացը։ Այսինքն՝ ընդդիմությունը վրանների թեման բացելով՝ ուղերձ հղեց Բրյուսելին այդ մտավախության մասին՝ ակնկալելով, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն կարձագանքեն և ՌԴ-ին «կհորդորեն» չանել այդպիսի բաներ, միաժամանակ կքաջալերեն ՀՀ իշխանությանը, որպեսզի վերջինս չտրվի ռուսական շանտաժին։ Այսպիսով՝ ընդդիմության նետած վրանների թեման կարող է կանխել ռուսական շանտաժը, Լավրովը ՀՀ-ից կհեռանա ձեռնունայն, իսկ ցույցերը կշարունակվեն մինչև բրյուսելյան գործընթացի ավարտը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան