Ադրբեջանում դպրոցականներով լի ավտոբուսն ընկել է ձորը
copy image url

Ադրբեջանում դպրոցականներով լի ավտոբուսն ընկել է ձորը

Արտաքին 3 տարի առաջ - 20:43 05-06-2022
Ադրբեջանի Շեքինի շրջանում դպրոցականներով լի ավտոբուսն ընկել է ձորը, հաղորդել է տեղական APA գործակալությունը։

«Ավտոբուսում, բացի վարորդից, եղել է 22 մարդ՝ 16 դպրոցահասակ երեխա և վեց մեծահասակ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը։ «Վիրավորները տեղափոխվել են Շեքինի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Տուժածների թվի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Հանրապետության ԱԻՆ-ը հաղորդել է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

Ամենից շատ դիտված