Արտաքին 4 տարի առաջ - 13:33 05-06-2022

Լավրովը «ռիսկային» է անվանել Ուկրաինային ԲԱՀՀ փոխանցելու ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ծրագրերը

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ռիսկային ճանապարհ են ընտրել՝ որոշելով Ուկրաինային բազմակի արձակման հրթիռային համակարգեր (ԲԱՀՀ) մատակարարել: Այս մասին Լավրովը խոսել է «Սերբիայի Հանրապետության ռադիոհեռուստատեսությանը» տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Տեսնում եք, թե ինչպես են Ուկրաինան լցնում զենքով և ծանր սպառազինությամբ։ Այժմ ամերիկացիները բազմակի արձակման հրթիռային համակարգեր են մատակարարում։ Անգլիացիներն անմիջապես իրար խառնվեցին, նրանք, ըստ երևույթին, Վաշինգտոնից ազդանշանի էին սպասում. հիմա մենք էլ ուկրաինացիներին ԲԱՀՀ կտանք։ Սա ռիսկային ճանապարհ է»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով, Վաշինգտոնի և Լոնդոնի նման գործողությունների արդյունքում կարող են ավելի շատ ուկրաինացիներ զոհվել։

«Ընդ որում, նրանք հայտարարում են, որ «պատերազմում են ռուսների հետ, զոհվում են ուկրաինացիները, թող զոհվեն, մենք միայն զենք ենք մատակարարում», որի հետևանքով վերջնարդյունքում էլ ավելի շատ ուկրաինացիներ կզոհվեն»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել էր Վաշինգտոնին, որ Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում կարող է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուղիղ բախման հանգեցնել։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի