Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:11 05-06-2022

Արևմուտքը դեռ մարտին էր արգելել Ուկրաինային բանակցել Ռուսաստանի հետ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հենց Արևմուտքն է Կիևին արգելել շարունակել Մոսկվայի հետ բանակցությունները։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան, կարծես թե երկու ամիս առաջ այս հարցի կարգավորման վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել: Մենք դրանք որպես հիմք ընդունեցինք։ Սակայն, մեկ օր անց (բանակցություններից հետո) Արևմուտքն ուկրաինացիներին արգելեց շարունակել այդ գործընթացը»,- ասել է դիվանագետը «Սերբիայի Հանրապետության ռադիոհեռուստատեսությանը» տված հարցազրույցում:

Մարտի վերջին Ստամբուլում կայացան ռուս-ուկրաինական բանակցությունները, դրանք տևեցին մոտ երեք ժամ։ Հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնք ենթադրում էին Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակ՝ ամրագրված միջազգային երաշխիքներով, ուժի չկիրառում Ղրիմի և «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ շրջանների» դեմ (հատուկ գործողության մեկնարկից առաջ եղած սահմաններով): Ընդ որում, Մոսկվան առարկություն չի հայտնել նաև Կիևի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրության վերաբերյալ։

Ռուսական կողմը խոստացել էր նաև կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի մերձակայքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է