Ներքին 4 տարի առաջ - 16:32 04-06-2022

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։

Փաշինյանը հայտնել է, որ ընտանիքի անդամներից կինը՝ Աննա Հակոբյանը, «Մեր տպարանը» ՍՊԸ տնօրենն է, որդու՝ Աշոտ Փաշինյանի վերաբերյալ մասում աշխատանք նշված չէ, հետևաբար չի աշխատում, երկու դուստրերն անչափահաս են, իսկ ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, մարքեթինգային հաբի ղեկավար է «Դիջիթեյն» ՍՊԸ-ում։

Նիկոլ Փաշինյանը շարժական ու անշարժ գույք չունի, բնակության վայրը՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ։
Որպես բանկային ավանդ՝ Փաշինյանը 2021-ի սկզբին նշել է 2 մլն 550 հզր դրամ, իսկ տարվա ավարտին՝ 3 մլն 15 հզր դրամ։ Ըստ հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող նվեր չի ստացել, բանկային հաշիվներին հայտարարագրել է 1 մլն դրամ տարվա սկզբին, որը տարվա ավարտին զրոյացված է, 3,84 դոլար, ինչպես նաև 27 հզր դրամ։ Կանխիկ հայտարարագրել է 1800 դոլար և 790 հզր դրամ։

Որպես աշխատավարձ նշել է 11 մլն 931 հզր դրամ, վարկային գծով փոխառություն ունի 1 մլն 259 հզր դրամ։

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների հայտարարգրերը դեռ հրապարակված չեն։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել