Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 09:00 15-08-2023

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«Հեղափոխությունից հետո պետական ապարատում յուղալի պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները կա՛մ բանկային համակարգի նախկին աշխատակիցներ են, կա՛մ նախկին լրագրողներ։

Հենց այդ բանկային համակարգի նախկին աշխատակիցներից մեկն էլ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է, որն իր աշխատանքային կարիերայի ընթացքում մեծ ունեցվածք է դիզել։

Մուրադյանը մարզպետ դարձել է 2023 թվականի հունվարի 27-ին: Մինչ այդ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, սակայն դրանից առաջ գրեթե 6 տարի աշխատել է Շիրակի մարզպետարանում տարբեր պաշտոններում։

Մարզպետը հայտարարագրել է 2 հողամաս Շիրակի մարզի Ամասիա քաղաքում, 2 անհատական բնակելի տուն՝ մեկը՝ Գյումրի քաղաքում, մյուսը՝ Ամասիա քաղաքում, և 3 հողին ամրակցված անշարժ գույք՝ մեկը՝ Գյումրի, մյուսը՝ Ամասիա քաղաքներում։

2016 թվականին Մուրադյանը գնել է 2008 թվականի VAZ մեքենա։

Նրա բաժնային արժեթղթերը և ներդրումները կազմել են 90 հազար դրամ։

Մարզպետի կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար դրամ, հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 832 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Շիրակի մարզպետարանի աշխատակազմից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 722 հազար դրամ, որից 4 հազար 772 դրամը բնակարանի հիփոթեքի մնացորդն է։

Մուրադյանի դուստրը՝ Էմի Մուրադյանը, հայտարարագրում ոչինչ չի ներկայացրել։ Նրա հետ համատեղ բնակվող Հայաստան Մուրադյանը ներկայացրել է միայն հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ՝ կենսաթոշակ 54 հազար դրամ։ Հերմինե Աբրեյանը, որը համատեղ բնակվում է Մուրադյանի հետ, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 հողամաս Աշոցքում և 3 հողին ամրակցված անշարժ գույք՝ մեկը՝ Գյումրի, մյուսը՝ Ամասիա քաղաքներում՝ Մուրադյանի հետ համատեղ սեփականությամբ։ Աբրեյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 հազար դրամ, իսկ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 940 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Մուրադյանը Շիրակի մարզի 5-րդ մարզպետն է, որն օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո իր մեղքի բաժինը չի ընդունում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան