Ուղիղ եթեր
Նիկոլի սիրտը հիմա էլ խաղաղ ցուցարարի արյուն է ուզում
copy image url

Նիկոլի սիրտը հիմա էլ խաղաղ ցուցարարի արյուն է ուզում

Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:58 04-06-2022
Երեկ Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցածը նիկոլիզմի վառ դրսևորում է։ Իշխան Սաղաթելյանն ընդամենը ուզում էր, որ քայլերթը շարունակեին Բաղրամյան պողոտայով, բայց ոստիկանները սկսեցին սադրանքի գնալ ու բախում հրահրել։ Իհարկե, ցուցարարների մեջ էլ կային այնպիսիք, որոնք շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, բայց դա եղավ այն բանից հետո, երբ ոստիկանները սկսեցին վայրենաբար հարձակվել ցուցարարների վրա ու նրանց տապալել գետնին, վահաններով, մահակներով, ոտքերով ու ձեքերով հարվածել նրանց։ Կուլմինացիան լուսաձայնային նռնկաների կիրառումն էր ոստիկանների կողմից, որոնք, պարզվեց, ժամկետանց են եղել և սխալ են կիրառվել։ Այդ մասին հրապարակումներ եղան մամուլում, նաև Արսեն Բաբայանն էր մանրամասն գրել, որ ոչ միայն ժամկետանց էին և կիրառման համար ոչ պիտանի, այլև ոստիկանապետի հրաման չի եղել դրանք կիրառելու համար։ Ու ոստիկանությունը, փաստացի, որոշել էր ժամկետանց ապրանքը սպառել ցուցարարների վրա։ Բայց դրանից՝ տուժեցին ավելի շատ ոստիկանները, քանի որ նռնակ նետողը այն նետել էր հենց ոստիկանական խիտ շարքերի մեջ, ոչ թե ցուցարարների։ Դա է պատճառը, որ ոստիկաններից ավելի շատ են տուժածները, քան ցուցարարներից։

Ու այս ամենը շատ լավ տեսնելով՝ իշխանությունների բացահայտ պաշտպան և ստվերային փայատեր Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է ամբողջ մեղքը բարդել ցուցարարների վրա, թե նրանք են սադրել, որ ոստիկանները դիմեն հատուկ միջոցների կիրառմանը։ Դանիելը հավանաբար մոռացել է, թե ինչպես էր 2008-ի մարտի 1-ի օրերին Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվում, երբ մահակներով ու մոլոտովի կոկտեյլներով զինված ցուցարարները հարձակվում էին ոստիկանների վրա ու նրանցից խլում իրենց զենքերը։

Սա Նիկոլի տեսակն ու էությունն է, որը հիմա էլ չի փոխվել։ Նա այսօր էլ պատրաստ է իր հոգին փառավորել, բայց արդեն հակառակ կողմից՝ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության տեսարաններից, երբ կրակեն խաղաղ ակցիայի ելած քաղաքացիների վրա, նրանց վիրավորեն, սպանեն։ Նիկոլի սիրտը արյուն է ուզում, նա չի հագենա, մինչև այդ արյան ծարավը իր կոկորդը չհագեցնի խաղաղ ցուցարարների թափած արյամբ։ Հազարավոր տղաներին պատերազմի դաշտում բայրաքթարների տակ մատաղ անելուց, Երևանի կենտրոնում էլ հղի կնոջը վարերթի ենթարկելուց ու սպանելուց հետո հերթը խաղաղ ցուցարարներին ոտնատակ անելունն ու նրանց արյամբ փողոցները ողողելունն է։ Մինչև դա տեղի չունենա, Նիկոլը չի հանգստանա։ Ու նույնիսկ այդ դեպքում Դանիելն ու նրա նմանները կգտնեն արդարացումներ ոստիկանական գործողությունների համար։

Ամենից շատ դիտված

17:08 Մայր Աթոռից արձագանքել են Վեհափառի՝ զավակ ունենալու վերաբերյալ Փաշինյանի հարցադրումներին
17:49 Որդու շքեղ ապրելակերպի պատճառով Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել
21:26 Արփինե Սարգսյանի հրամանով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նոր նշանակումը չի ուշացել
23:50 Հուսանք՝ ՌԴ ղեկավարությունը տեղյակ է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարները ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից
17:30 Ժպտացեք, ձեզ տուգանում են․ ավտոմեքենայի ներսն այլևս անձնական տարածք չի համարվի
13:35 Պետությունը կաջակցի երիտասարդ մայրերին ավելի քան $11.000 գումարով
20:57 Ադրբեջանցինե՞ր, թե՞ իրանցիներ. տարօրինակ համերգ Հյուսիսայինում
22:12 Ակնան մինչև նոյեմբերի 20-ը հայերի վերահսկողության տակ էր, որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել
19:32 Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղեցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից
17:50 Արարատ Միրզոյանի գռեհիկ խոսելաոճը չդատապարտելով՝ իշխանությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում