Ուղիղ եթեր
«Աերոֆլոտ»-ը հրաժարվել է դեպի Շրի Լանկա թռիչքներից՝ օդանավի կալանավորման պատճառով
copy image url

«Աերոֆլոտ»-ը հրաժարվել է դեպի Շրի Լանկա թռիչքներից՝ օդանավի կալանավորման պատճառով

Արտաքին 2 տարի առաջ - 10:57 04-06-2022
«Աերոֆլոտ» ընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը և առևտրային թռիչքները դեպի Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբո։

Այս որոշումն ընդունվել է «ավիաընկերության օդանավերի դեպի Շրի Լանկա անխափան թռիչքներն ապահովելու առումով իրավիճակի անբարեհուսություն պատճառով», ասվում է «Աերոֆլոտ»-ի հաղորդագրության մեջ։

Հունիսի 2-ին Կոլոմբոյի օդանավակայանում կալանավորվել է Մոսկվայից «Աերոֆլոտ»-ի չվերթն իրականացնող Airbus A330 օդանավը։ Տեղական դատարանը, իռլանդական Celestial Aviation Trading Limited լիզինգային ընկերության պահանջով, արգելել է Շրի Լանկայից այդ օդանավով թռիչք իրականացնել մինչև հունիսի 16-ը։

ՌԴ ԱԳՆ-ն «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռի կալանավորման պատճառով բողոք է ներկայացրել Շրի Լանկայի դեսպանին՝ պահանջելով «կարճ ժամկետներում կարգավորել խնդիրը»։

Ընկերությունից հաղորդել են, որ Մոսկվայից առաջիկա չվերթերը կիրականացվեն առանց ուղևորների՝ չեղարկված և դրան հաջորդող չվերթների քաղաքացիներին այդ երկրից դուրս բերելու համար։

Ամենից շատ դիտված