Արտաքին 4 տարի առաջ - 10:15 03-06-2022

Մոսկվայի կենտրոնում հայ գործարարի սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Մոսկվայի կենտրոնում գործարարի սպանության մեջ կասկածվողին բերման են ենթարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովային։

«Մոսկվայի կենտրոնում տղամարդու սպանության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է»,- պարզաբանել է նա։
Իվանովայի խոսքով՝ շուտով ձերբակալվածը կտեղափոխվի բաժին՝ քննչական գործողությունների համար։ Նա հավելել է, որ կասկածյալը ծնվել է 1998 թվականին։ Ըստ «112» Telegram ալիքի, ձերբակալվածը 24-ամյա Ալիկ Ե.-ն է։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկի պողոտայում, անհայտ անձը թիկունքից կրակել է տարեց տղամարդու վրա։

Սպանվածը խորհրդատվական ընկերության սեփականատեր 62-ամյա Հովհաննես Կամարյանն է։ Գործարարը տեղում մահացել է, իսկ նրա վրա կրակած տղամարդը փախել է հանցագործության վայրից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում